ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեծամասնական ընտրատարածքների արդյունքները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների
համաձայն, 41 մեծամասնական ընտրատարածքներից մեծ մասում արդեն պարզ է հաղթած
թեկնածուի անունը: Առանց մրցակցի 7 ընտրատարածքներում հաղթել են. թիվ 7-ում
գործարար Սամվել Ալեքսանյանը, թիվ 8-ում հանրապետական Հակոբ Հակոբյանը, թիվ 13-ում
հանրապետական Արմեն Պուրտոյանը, թիվ 20-ում հանրապետական Հրանտ Գրիգորյանը, թիվ
27-ում ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը, թիվ 28-ում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, թիվ
32-ում հանրապետական Սուրիկ Պողոսյանը:
Տվյալներ մյուս ընտրատարածքներից: Թիվ 1-ից պատգամավոր է դարձել հանրապետական
Ռուբեն Հայրապետյանը, թիվ 2-ից հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը, թիվ 3-ից ԲՀԿ-ական
Աշոտ Տոնոյանը, թիվ 4-ից հանրապետական Զոհրաբ Զոհրաբյանը, թիվ 5-ից հանրապետական
Լեւոն Սարգսյանը, թիվ 6-ից հանրապետական Հարություն Փամբուկյանը, թիվ 9-ից
հանրապետական Ռուբեն Սադոյանը, թիվ 10-ից գործարար Խաչատուր Սուքիասյանը, թիվ
11-ից` գործարար Գրիգոր Մարգարյանը, թիվ 12-ից` ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանը, թիվ
14-ից` գործարար Լյովա Խաչատրյանը, թիվ 15-ից` հանրապետական Խաչիկ Մանուկյանը, թիվ
16-ից` Տիգրան Ստեփանյանը, թիվ 17-ից` հանրապետական Ջոնիկ Աբրահամյանը, թիվ 18-ից
հանրապետականի թեկնածու Մանվել Ղազարյանը, թիվ 19-ից հանրապետականի թեկնածու Սեդրակ
Սարոյանը, թիվ 21-ից` Ռուստամ Գասպարյանը, թիվ 22-ից` հանրապետական Տիգրան
Արզաքանցյանը, թիվ 23-ից` ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը, թիվ 24-ից` հանրապետական Հակոբ
Հակոբյանը, թիվ 26-ից` ԲՀԿ-ական Ռոբերտ Թոմվասյանը, թիվ 29-ից` գործարար Արկադի
Համբարձումյանը, թիվ 30-ից` Վիկտոր Դալլաքյանը, թիվ 31-ից հանրապետական Կարեն
Սարիբեկյանը, թիվ 33-ից` հանրապետական Աշոտ Աղաբաբյանը, թիվ 34-ից` Մարտուն
Գրիգորյանը, թիվ 37-ից` Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, թիվ 38-ից`
հանրապետական Վահե Հակոբյանը, թիվ 39-ից հանրապետական Սամվել Սարգսյանը, թիվ 40-ից
հանրապետականի թեկնածու Միքայել Վարդանյանը, թիվ 41-ից` հանրապետականի թեկնածու
Հակոբ Հակոբյանը:
