ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրական օրենսգիրքը գուցեեւ խախտվել է
Երեւանի մամուլի ակումբը եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնը դիտարկել են հեռուստաընկերություններում ընտրությունների լուսաբանումը եւ եզրակացրել, որ «որ ընտրական օրենսդրության պահպանման տեսակետից որոշակի խնդիրներ հարուցող դրվագների վերաբերյալ որեւէ արձանագանք չեղավ»:
Դիտարկման հեղինակները արձանագրել են, որ «քարոզչության փուլում քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող անձանց մի ամբողջ շարք այցելություններ եւ հանդիպումներ, նախընտրական միջոցառումներին մասնակացության հեռուստա եւ ռադիոլուսաբանումը կարող է գնահատվել իբրեւ ՀՀ ընտրականն օրենսգրքի 22 պրիմ հոդվածի խախտում: «Այդ դրվագները առնչվում են, ամենից առաջ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումների լուսաբանմանը»:
