ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ դեսպանատունը կիսում է միջազգային դիտորդների բավարարվածությունը
«Մենք հպարտ ենք, որ այդ բարելավմանը նպաստել է մեր գործակցությունը կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ, եւ բարձր ենք գնահատում ընտրական համակարգի շատ պաշտոնատարների անկողմնակալությունը», ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, որ մայիսի 14-ին գնահատել է Հայաստանի խորհրդարանի ընտրությունը: ԱՄՆ դեսպանատունը կիսում է միջազգային դիտորդների բավարարվածությունը ընտրական ենթակառուցվածքների զգալի բարելավման կապակցությամբ, ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական առումով:
Դեսպանատունը հիշատակում է նաեւ, որ «ընտրական գործընթացի մաս է համարվում նաեւ ի հայտ եկած խնդիրների մանրամասն դիտարկումը, այդ թվում եւ ընտրակեղծիքների եւ ահաբեկումների մասին հնչած մեղադրանքների, որոնք կարող էին ազդել ընտրության որոշակի մասի վրա»: «Մենք հուսով ենք, որ կեղծիքների մասին հնչած մեղադրանքները մանրամասն կուսումնասիրվեն, իսկ հաստատման դեպքում` կլուծվեն դատական կարգով», ասված է ԱՄՆ դեսպանատան գնահատականի մեջ:
