ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը կշարունակվի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոպ Սհեֆերը հայտարարել է, թե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը անցել է ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան: Նա ասել է նաեւ, թե ընտրության ընթացքում եղել են բողոքներ, եւ Հայաստանի իշխանությանը կոչ է արել մանրամասն ստուգել բոլոր դիտողությունները: «ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին բարեփոխումները շարունակելու համար, ինչպես նաեւ շարունակել համագործակցել կառավարության հետ Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: