ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ վերապահումով է մոտենում
ԱՄՆ կարծում է, թե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը քայլ առաջ էր, սակայն լիովին չէր համապատասխանում միջազգային չափանիշներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Թոմ Քեյսին: Նա ասել է, թե կարելի է շնորհավորել Հայաստանի ժողովրդին խորհրդարանի ընտրության կապակցությամբ, եւ հույս հայտնել, որ Հայաստանի կառավարությունը կուսաումնասիրի ընտրության ընթացքում տեղի ունեցած բացթողումները եւ մեղավորներին կպատժի օրենքի ողջ խստությամբ:
Source Url:
