«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի փողի հարցը Վաշինգտոնը դեռ չի քննարկել

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Հայաստանի ծրագրի հետ կապված փոփոխություն չկա: Այդ մասին մայիսի 16-ին հայտարարել է կորպորացիայի Հայաստանի ծրագրի ղեկավար Ալեքս Ռասինը: «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ կապված բոլոր որոշումներն ընդունում է Վաշինգտոնը, կորպորացիայի տնօրենների խորհուրդը», ասել է Ռասինը: Նրա խոսքով, վերջին երկու շաբաթվա ընթացքում խորհուրդը չի հավաքվել Հայաստանի, կամ այլ երկրի հետ կապված որոշում կայացնելու համար: