ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր սակագին հեռախոսի համար
Արմենտելի գործադիր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը մայիսի 24-ին հայտարարել է, որ «Արմենտել» ընկերությունը մտադիր է հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ֆիքսված հեռախոսակապի նոր սակագնի վերաբերյալ: «Նոր սակագինն արդեն գործնականում որոշված է եւ տվյալ պահին մենք մանրամասներն ենք քննարկում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ», ասել է Բլիզնյուկը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն էլ հայտնել է, որ հանձնաժողովը որեւէ հայտ դեռ չի ստացել, քանի որ ներկա դրությամբ ընթանում է հաշվարկի մեթոդիկայի համաձայնեցման աշխատանքը: Ի դեպ, հանձնաժողովի որոշման համաձայն, մինչեւ 2007 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանում գործելու է ֆիքսված հեռախոսակապի անցումային սակագին:
Source Url:
