ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Որոշումը կընթերցվի առանց դիմողների
Ամենայն հավանականությամբ Սահմանադրական դատարանը ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ «Իմպիչմենտ» դաշինքի, Նոր ժամանակներ, Հանրապետություն, Օրինաց երկիր կուսակցությունների դիմումների վերաբերյալ որոշում կկայացնի հունիսի 9-ին: Իսկ հունիսի 7-ին դիմողների մի մասը` Իմպիչմենտի ներկայացուցիչները, հեռացել են ՍԴ նիստերի դահլիճից:
Դաշինքը այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ ՍԴ-ն մերժել է դաշինքի բոլոր միջնորդությունները, այդ թվում եւ միջազգային դիտորդների վկա կանչելու վերաբերյալ: Դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անիմաստ է մասնակցել նիստին եւ որ միջնորդությունների մերժման որոշումը նման է ՍԴ վերջնական որոշումից քաղվածքների: Նոր ժամանակներ կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանն էլ հայտարարել է, որ ՍԴ-ն անաչառ չէ, մասնավորապես անաչառ չէ ՍԴ անդամ Կիմ Բալայանը:
