Ներմուծողները հարկայինի ուշադրության կենտրոնում

Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը հունիսի 8-ին Մամուլի Ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հարկայինի համար շատ մեծ խնդիրներ է ծագում ներմուծումների շղթայում: «Այսինքն, ապրանքների ներմուծողները այսօրվա վիճակով, օգտվելով հարկային օրենսդրության գործող բացերից, կարողանում են մեծածավալ ապրանք ներմուծել, այնուհետեվ դա իրացնել իրենց ցանցի միջոցով: Իսկ ցանցը պարզեցված հարկ վճարողների այդ մեխանիզմի միջոցով իրացնել, եւ իրական վաճառքի գները եւ այն գները, որ նրանք հարկային մարմնին են ցույց տալիս, գրեթե շատերի մոտ չի համապատասխանում: Դա մեր ամենամեծ մտահոգության առարկան է եւ մենք այսօր, հենց այս շաբաթ, հենց այս ամիս լուրջ անելիքներ ունենք այդտեղ», ասում է Արմեն Ալավերդյանը: Նա ասում է, թե հանել են բոլոր ներմուծողների ցուցանիշները եւ այն ներմուծողները, որոնք որոշակի չափից ավելի շահութաբերություն են ապահովում, ապա պետք է իրենց վճարած հարկերի ծավալը մեծացնեն: «Ներմուծման շղթայում մենք մեծ կորուստներ ունենք, ու չառանձնացնենք, թե դա էլեկտրատեխնիկայի, թե կենցաղային ոլորտն է, դա ուրեմն շինանյութերի, թե ասենք երկթայա ինչ որ, շինարարության համար օգտագործվող սարքավորումների ոլորտն է, թե դա սննդամթերքի ոլորտն է, բայց բոլոր խոշոր ներմուծողների հետ մենք ունենք խնդիրներ եւ առաջիկ ամիսներինմեր բյուջեի լրացուցիչ մուտքերի մեջ մեծ տեսակարար կշիռ դա է կազմելու», ասում է Արմեն Ալավերդյանը: Նա հիշատակում է նաեւ, որ խնդրահարույց ոլորտներից են նաեւ շինարարությունը, տրանսպորտը, հյուրանոցային բիզնեսը: