Շարունակում են հետեւել ընտրախախտումների քննությանը

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հունիսի 11-ին լրագրողներին տեղեկացրել է, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի Հայաստանի մասն ընթանում է բավականին լավ եւ մինչեւ տարեվերջ կավարտվի ծրագրի նախապատրաստական, նախագծային աշխատանքի փուլը:

«Հույս ունենք, որ ճանապարհները եւ ջրային ոռոգման ցանցերը արդեն կսկսվեն: Մենք հիմա մրցույթներ ենք արել հիմնական նախագծային, խորհրդատվական մասերով, որ մարդիկ պետք է նախագծերն ամբողջությամբ պատրաստեն, որից հետո դնենք մրցույթի», ասում է Վարդան Խաչատրյանը: Նա նշում է, որ դոլար-դրամ փոխարժեքի տատանումը ունի ազդեցություն Հազարամյակի մարտահրավեր ծրագրի իրականացման վրա եւ քանի որ դոլարի արժեզրկման պատճառով դրամական արտահայտությամբ նրա գնողունակություն ընկնում է, ապա ծրագրի որոշ հատվածներ կկրճատվեն: «Հնարավոր է, որ որոշ ծրագրեր դուրս գան», ասում է Վարդան Խաչատրյանը: Նա չգիտե, թե հատկապես ինչ ծրագրեր կկրճատվեն, ասելով, թե դա կերեւա ծրագրի իրականացման հինգ տարիների ընթացքում:

«Հնարավոր են ճանապարհներից, կամ ոռոգման որոշ խնդիրներ դուրս մնան, այսինքն ոչ թե դուրս մնան, այլ գումարը չհերիքի», ասում է Վարդան Խաչատրյանը: Այդ դուրս մնացած աշխատանքը սակայն չի մնա անկատար: Դրա իրկանացման խնդիրը կհոգա Հայաստանի կառավարությունը: «Ուրեմն, Հայաստանի կառավարությունը, բացի նրանից ինչ որ արվում է հազարամյակը, զուգահեռ Հայաստանի կառավարությունը կատարում է: մեր կյանքի ճանապարհները 2500 կիլոմետր են, որից ընդամենը 900-ն է իրականացնում Հազարամյակի ծրագիրը: Պարզ է, որ բոլորը մենք անելու ենք: Այսինքն այն մասը, որը չի անի Հազարամյակը, կառավարությունը կատարելու է: Ոչ միայն կառավարությունը: Գիտեք, որ մենք Ասիական բանկի հետ ենք պայմանագիր կնքել 30 միլիոն, միայն ճանապարհների համար կգա: Եվ եւս 30 հույս ունեմ, երկրորդ ծրագիրը կբերենք, որը նույնպես կմտնի: Բանակցություն է գնում ճապոնական զարգացման բանկի հետ, որը նույնպես պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել ճանապարհների ծրագիրը: Այսինքն այնպես չի լինի, որ ինչ որ բաներ չեն կատարվի», ասում է Վարդան Խաչատրյանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը միջազգային կառույցների եւ գերտերությունների տված գնահատականը հիմք է տալիսկ կարծել, որ Հազարամյակի ծրագրի շարունակականության առումով Հայաստանը խնդիր չի ունենա: