ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր ընտրությունն օգոստոսին
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի նիստում, հիմք ընդունելով թիվ 15 ընտրատարածքում պատգամավորության մեծամասնական թեկնածու առաջադրված, մայիսի 12-ի քվեարկության պաշտոնական տվյալով հաղթած, իսկ հետո պատգամավորական մանդատից հրաժարված Խաչիկ Մանուկյանի դիմումը, որոշում է կայացրել թիվ 15 ընտրատարածքում 2007 թվականի օգոստոսի 26-ին նոր ընտրություն նշանակելու մասին: Խաչիկ Մանուկյանը հունիսի 9-ին հայտարարել էր, թե այդ քայլիւնէ դիմում նոր ընտրությանը մասնակցելու եւ ավելի համոզիչ հաղթանակ տանելու համար, քանի որ նրա մրցակից, ԲՀԿ թեկնածուն բողոքարկել էր ընտրությունների արդյունքը, չնայած ԿԸՀ-ն այն թողել էր նույնը:
Նույն նիստի ընթացքում ԿԸՀ ղեկավարության առաջ հարց է բարձրացրել ԿԸՀ Արդարություն դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, ուշադրություն դարձնելով, որ պատգամավորությունից հրաժարվելու մասին ՀՀԿ-ական 26 գործիչների դիմումները առանց ներկայացման ժամկետի են: Ֆելիքս Խաչատրյանի հարցին, թե ինչու են այդ դիմումները առանց ներկայացման ժամկետի, բացառությամբ Սերժ Սարգսյանի ներկայացրած դիմումի, թե ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, թե նրա տեղակալ Աբրամ Բախչագուլյանն ու ԿԸՀ քարտուղար Համլետ Աբրահամյանը չեն տվել որեւէ որոշակի պատասխան: Ֆելիքս Խաչատրյանը հայտարարել է, որ եթե դիմումները ներկայացման ժամկետ չունեն, ապա դրանք կարող է ներկայացվել են դեռեւս ընտրությունից առաջ, իսկ այդ դեպքում այդ մարդիկ պետք է չքվեարկվեին ՀՀԿ համամասնական ցուցակով, որովհետեւ դա օրենքի խախտում է:
