ՕԵԿ-ը ստացավ մանդատները

Հունիսի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Համլետ Աբրահամյանը հանձնել է ՕԵԿ համամասնական ցուցակի պատգամավորական մանդատները: Այսպիսով, 4-րդ գումարման Ազգային ժողովի խմբակցություններից վերջինը պատգամավորական մանդատները ստացավ Օրինաց Երկիրը, որի խմբակցության կազմում են լինելու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, փոխնախագահներ Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ անդամներ Արտաշես Ավոյանը, Սերյոժա Աբրահամյանը, Խաչիկ Պետրոսյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Գուրգեն Սարգսյանը: