ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հակաթրաֆիկինգային օրենքները հաճախ են կիրառվում
Ամերիկայի միացյալ նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է թրաֆիկինգի վերաբերյալ 2007 թվականի զեկույցը, ուր Հայաստանի մասին ասվում է, որ աճել է թրաֆիկինգի համար պատժված անձանց քանակը: ԱՄՆ պետդեպում կարծում են, որ սա պայմանավորված է նրանով, որ հակաթրաֆիկինգային օրենքները ավելի հաճախ են կիրառվում: Համաձայն զեկույցի, աշխատանքային թրաֆիկինգի վերաբերյալ առաջին գործը Հայաստանում քննվել է 2006 թվականի դեկտեմբերին եւ առաջին անգամ տուժողները ֆինանսական հատուցում են ստացել: Սակայն կան նաեւ մտահոգիչ տվյալներ: Ըստ զեկույցի, ՀՀ կառավարությունը չի հաջողել առաջընթաց արձանագրել թիաֆիկնգի զոհերի բացահայտման հարցում եւ չի կարողացել պարզել այս ամենում պետական-պաշտոնատար անձանց ներգրավվածության աստիճանը: Բայց ԱՄՆ պետդեպարտամենտը գտնում է, որ Հայաստանում խստացվել է թրաֆիկինգի համար պատիժը, ինչը դրական է եւ համահունչ նույն ծանրության այն հանցագործությունների համար սահմանված պատիժներին:
2006 թվականին Հայաստանում թրաֆիկնիգի փաստի առթիվ 16 քննություն է անցկացվել, 2005-ի 14-ի դիմաց: Սակայն, եթե 2005 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել 16 մարդ, ապա 2006-ին` 13:
