Ում ձգտումը չի իրականացել` հեռանում է

Հունիսի 20-ին Մամուլի ազգային Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ այսօրվա ներքաղաքական վիճակը ներքաղաքական ներկա վիճակն ու մթնոլորտը պայմանավորված են առաջիկա նախագահական ընտրություններով եւ կուսակցություններն էլ ԱԺ ընտրություններից հետո զբաղված են վերլուծություններով:

2008 թվականի նախագահական ընտրություններում ՕԵԿ-ի թեկնածուն կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է, ով ըստ փոխնախագահի, հարգանք եւ հեղինակություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Մհեր Շահգելդյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու զարթոնք կառաջացնի: Բայց հարցի վերաբերյալ ՕԵԿ-ը իր դիրքորոշումը կարտահայտի քաղաքական դաշտում զարգացումները տեսնելով` «ավելորդ հավակնություններով չենք տառապում, բայց նաեւ գիտենք մեր տեղը»:

ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ՕԵԿ-ից հեռացան մի շարք կուսակցականներ: Այս առթիվ Մհեր Շահգելդյանը ասաց. «մարդիկ ուզում էին պատգամավոր դառնալ, բայց նրանց ձգտումները չիրականացան»: Մհեր Շահգելդյանը համոզված է, որ ՕԵԿ-ը ստացել է, ոչ թե 100 000 ձայն, ինչպես հայտարարել է ԿԸՀ-ն, այլ` երկու անգամ ավել: