ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նրանք ցանկանում են լինել Հայաստանում
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում 2007 թվականին բանկային գործունեություն ծավալելու ցանկություն է հայտնել արտասահմանյան եւս երկու բանկ: Բանն այն է, որ Հայաստանի ԿԲ նախագահը օրերս հայտարարել էր, թե արտասահմանյան հինգ բան ցանկություն է հայտնել մասնակցել Հայաստանի բանկային համակարգի աշխատանքին: Տիգրան Սարգսյանն այսօր թվել է հինգից երեք բանկի անուն, որոնք պաշտոնապես ներկայացրել են իրենց հայտը:
«ProCredit բանկը արդեն պաշտոնապես հայտնել է իր մտադրությունը: Աշխույժ բանակցություն է ընթանում Ավստրիայի Ռայֆֆայբանկի հետ, բացի այդ, եզրափակիչ փուլում է գտնվում Լիբանանի Biblos բանկի հետ տարվող բանակցությունը: Իմ թվարկած բանկերը չունեն կապիտալի խնդիր, ֆինանսական ռեսուրսները մատչելի են նրանց, իսկ նրանց գլխամասային կառույցները բավարար չափով կապիտալացված են, դրա համար էլ նրանք կարող են Հայաստանում կատարել անհրաժեշտ ֆինանասկան ներդրում», հայտարարել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:
