Պլատվոետը զեկուցեց

Հայաստանի ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լեո Պլատվոետը երեկ ներկայացրել է իր առաքելության գնահատականը: «ՀՀ-ի խորհրդարանական ընտրությունները հիմնականում համապատասխանում են Եվրոպայի խորհրդի հանդեպ ստանձնած պարտականություններին ու ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին` չնայած նկատելի որոշ բացթողումներին», ասել է Լեո Պլատվոետը: «Ցավոք, անճշտություններն ու թերությունները նկատվել են քվեները, ձայները հաշվելիս եւ գրանցելիս, եւ աղավաղում են նախնական դրական գնահատականները ընտրությունների մասին»: «Հայաստանում ընդդիմությունը անմիաբան է, ասել է զեկուցողը, ավելացնելով, որ «ընդդիմադիր ուժերից շատերը երկրում չէին վայելում հասարակության աջակցությունը, եւ նրանց դերը բավականին թուլացել է այն բանից հետո, երբ նրանք որոշեցին բոյկոտել 2005թ-ի սահմանադրական հանրաքվեն»:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանին Հայաստանից մասնակցում են Արմեն Ռուստամյանը եւ Հերմինե Նաղդալյանը: