ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աշխատում են աջակցելու համար
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական հարցերի պատասխանատու Ժանետ Կլոտցերը հունիսի 27-ին հայտարարել է, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծմանը:
«Մեր աշխատանքի նպատակը անտառային ռեսուրսի կայուն կառավարման գործում Հայաստանի իշխանությանն ու քաղաքացիական հասարակությանն աջակցելն է, հաշվի առնելով շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ ԵԱՀԿ բազմակողմանի մոտեցումները», նշել է ԵԱՀԿ գրասենյակի բնապահպանական հարցերի պատասխանատուն: Նրա կարծիքով, տեղեկացվածության բարձրացումը եւ ազգային առաջնահերթությունների սահմանումը կարեւոր քայլ են անտառների անօրինական հատման եւ վերականգնման ուղղությամբ: Նա նկատել է, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը պետք է քաջալերի պետության բնապահպանական նախաձեռնությունները , ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերը, որոնք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հիմնական գործընկերներն են: Կլոտցերը հայտարարել է, որ բնապահպանական խնդիրները կարող են լուծվել միայն քաղաքական որոշում կայացնող մարդկանց եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործակցության շնորհիվ:
