Ի պաշտպանություն նախկին արտգործնախարարի

Հունիսի 27-ին Ազգային Ժողովում ստորագրահավաք է նախաձեռնվել, որի նպատակն է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը փոխելն ու նրան ազատ արձակելը:

Հունիսի 27-ի ժամը 18.00-ի դրությամբ ստորագրահավաքին միացել են «Ժառանգություն» կուսակցության 7 հոգանոց խմբակցությունը, անկախ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշ, եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը