Դատապարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի 11 անդամ

Դատապարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի 11 անդամ

ՀՀ Գլխավոր դատախազության տվյալով, թե 2007թ. մայիսի 12-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների առթիվ հարուցված քրեական գործերից, 2007 թվականի հունիսի 26-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 6 գործ 15 անձի վերաբերյալ, որոնցից 11-ը հանդիսանում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Դատարան ուղարկված բոլոր գործերով դատաքննությունն ավարտվել է. դատարանները հիմնավորված են համարել նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրանքները եւ կայացրել մեղադրական դատավճիռներ: