ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստեղծվելու է «Գիլան» պետական արգելավայր
ՀՀ Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, թե վերջին հողահատկացումները «Խոս¬րո¬վի անտառ» արգելոցին կատարվել են կառավարության 1985թ. մայիսի 23-ի թիվ 298 և 1985թ. դեկտեմբերի 20-ի թիվ 734 որոշումներով: Արտաշատի, Արարատի և Մասիսի շրջանների մի շարք կոլխոզների և սովխոզների /Եղեգնավան, Բայբուրդ, Շիրազլու, Շիդլու, Փոքր Վեդի, ՈՒրցաձոր և այլն/ առանձին հողատարածքներ միացվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, իսկ այդ տարածքներում ապրող բնակիչները ըստ որոշման պետք է տեղափոխվեին` ստանալով փոխհատուցում և այլ հողամասեր: Սակայն առ այսօր «Խոսրովի անտառ» պետարգելոցում և նրա սահմանամերձ գոտիներում առկա են անասնապահական ֆերմաներ, գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողատարածքներ, արոտավայրեր, տնամերձեր, հանգստյան տներ, որոնց դուրս բերումը այդ տարածքներից գործնականում անհնար է: Այս ամենը լրջորեն դժվարացնում են արգելոցային ռեժիմի կիրառումը և պահպանության աշխատանքների արդյունավետ իրականացումը նշված տարածքներում, խոչընդոտում են արգելոցի և հարակից բնակավայրերի փոխհամաձայնեցված աշխատանքներին:
Հաշվի առնելով վերոբերյալը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կազմում ստեղծվելու է «Գիլան» պետական արգելավայր՝ նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը՝ 118 հա տարածքով:
