Հայաստանի արտգործնախարարը լավատես չէ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 29-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերության բարելավման դրական հեռանկար չկա:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայում բացակայում է երկկողմ հարաբերությունը, ավելին, բացակայում է շփումներ հաստատելու գործընթացը: Նաեւ դրական չէ հայ-թուրքական հարաբերության հեռանկարը, քանի որ այդ հարաբերության համար Թուրքիայի նախապայմանները մնում են նույնը», ասում է Վարդան Օսկանյանը:

Հայաստանի արտգործնախարարը հայ-թուրքական հարաբերության փոփոխություն դրական հեռանկարի բացակայությունը պայմանավորում է Թուրքիայի խորհրդարանի ընտրությամբ, որ կայանալու է 2007 թվականի աշնանը: «Ընտրություններից հետո Թուրքիայի դիրքորոշումը կարող է ենթարկվել փոփոխության, սակայն ներկա դրությամբ առաջխաղացում չի նախանշվում», ասում է Վարդան Օսկանյանը: