ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օրենքի փոփոխությունն անհրաժեշտ ձայն չստացավ
Հուլիսի 3-ին շարունակվող խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները ավարտել են «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքի փոփոխության ու լրացման մասին օրինագծի, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխության հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւ հարցերը փաթեթով դրվել են քվեարկության:
Կարելի է ասել, որ վտանգի առաջին փուլն արդեն հետեւում է, քանի որ քվեարկության արդյունքով օրինագծերը չեն հավաքել բավարար ձայն: Դրանց կողմ է քվեարկել 63 պատգամավոր: Դեմ չի եղել, քանի որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: Եղել է մեկ ձեռնպահ, ում անունն է Ալվարդ Պետրոսյան, եւ ով ՀՅԴ խմբակցության անդամ է:
Օրինագծի քվեարկությունից առաջ ընդդիմադիր ՕԵԿ եւ Ժառանգություն խմբակցությունները կիրառել են ընդդիմության ավանդական գործիքը` 20-րոպեանոց ընդմիջումների իրավունքը, որ խմբկցությանը տրվում է յուրաքանչյուր քվեարկությունից առաջ: Այդպիսով բթացնելով իշխանական մեծամասնության զգոնությունը, իսկ քվեարկության ընթացքում էլ ստուգելով, որ ամեն մեկը քվեարկի իր փոխարեն, ընդդիմությունը խորհրդարանում հասել է իր առաջին հաղթանակին:
