Մեդալակիրների թիվը նվազում է

Այս տարի Հայաստանում ոսկե մեդալ է ստացել ընդամենը 55 շրջանավարտ, 2006 թվականի 93-ի դիմաց: Ըստ մասնագետների, անցյալ տարիների համեմատ այս տարի ոսկե մեդալակիրների թիվը 2-3 անգամ պակասել է: 2005թ. մեդալակիրների թիվը եղել է 150: Ի դեպ, ոսկե մեդալակիրները որեւէ առավելություն չեն ստանում այն առումով, որ հանձնում են բոլոր քննությունները: