ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրական վերաբնակեցում 1,5-2 տարվա ընթացքում
ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը հուլիսի 4-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ եթե չի լուծվում հայ փախստականների խնդիրը եւ Ադրբեջանը մերժում է դրա քննարկումը, ապա ԼՂՀ իրավատիրույթում գտնվող բոլոր տարածքները, հատկապես ազատագրված տարածքները պետք է լինեն հայ փախստականների նյութական եւ բարոյական վնասների փոխհատուցման ռեսուրս եւ պետք է դառնան այդ մարդկանց նոր Հայրենիք:
«Ես առհասարակ գտնում եմ, որ հակամարտության լուծման լավագույն ձեւը դա ազգային, տարածքային տարանջատման ձեւն է: Ադրբեջանցիները, ես կարծում եմ, որ չեն վերադառնա իրենց նախկին բնակության վայրեր: ՀԳայերն արդեն իսկ արտահայտել են իրենց, Բաքու, Կրովաբադ եւ այլ վայհրեր չվերադառնալու մասին, եւ դիմում են, այսօր, կարծեմ այսօր արդեն մամուլում հրապարակվել է Փախստականներ եւ միջազգային իրավունք կլազմակերպության նամակը, որով նրանք դիմում են ԼՂՀ նախագահին, խնդրելով տեր կանգնել այդ նոր Հայրենքի վերգտնելու գործընթացին, աջակցել փոխհատուցում ստանալու գործընթացին: Մեր կարծիքով, նրանք ըստ էության Ղարաբաղի իշխանություններին, հայ փախստականները մանդատ են տվել գործելու իրենց անունից եւ դա շատ կարեւոր է: Որովհետեւ 500 հազար մարդու սատարումը Ղարաբաղի օրինական իշխանություններին, եւ վերջիններիս օժանդակությունն այդ մարդկանց խնդիրների լուծմանը, շատ լուրջ գործոն կարող է դառնալ կարգավորման գործընթացում», ասում է Արման Մելիքյանը:
Արման Մելիքյանն ասում է, որ Ճիշտ կլինի այդ տարածքներն այդ մարդկանց տալ սեփականության իրավունքով: «Տալ հողը, որպես սեփականություն: Կուզենան,կկարողանան, կգնան կապրեն, կմշակեն: Չեն ուզենա, կկարողանան վաճառել: Քանի որ բերրի հողեր են, վստահ եմ, որ խոշոր ագրոֆիրմաներ հետաքրքրված կլինեն օրինական հիմունքներով գնել այդ հողերը եւ այնտեղ հիմնել արտադրություն: Կդնեն արտադրություն, կբերեն աշխատուժ, կհիմնեն բնակավայր: Դա պետք է դիտարկել տնտեսական զարգացման դաշտում: Դա պարզ բնակեցում չէ, երբ որ մարդկանց տանում լցնում են մի տարածք, ու ասում են, թե դու պետք է այստեղ ապրես, որովհետեւ դու պարտավոր ես լինել հայրենասեր: Այդպես չէ: Պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների մասին: Պետք է լինեն պայմաններ, պետք է լինեն ծրագրեր», ասում է Արման Մելիքյանը:
Նա համարում է, որ ամենասկզբից փախստականների հանդեպ սխալ քաղաքականություն է վարվել, այն առումով, որ հայ փախստականների խնդիրն անտեսվել է: «Ես կարծում եմ, դա արդեն իսկ, ինչ որ առումով անկախությունից ի վեր, կարող ենք այդ մեղադրանքները ներկայացնել, այն պաշտոնյաներին որոնք այս կամ այն կերպ պետք է այդ խնդրին անդրադառնային: Գուցե դա վարվող քաղաքականության արատներից է: Ես չեմ ուզում մարդկանց հանցագործ հորջորջել: Դա անտեղի է եւ անիմաստ: Գուցե այն ժամանակ քաղաքական պայմաններն այնպիսին էին, որ այդ հարցն արծարծելը հնարավոր չէր: Ես տեղյակ չեմ այդ մասին: Դրա համար չեմ ուզում մեղադրանքներով խոսել: Դա անտեղի է եւ դրական բաներ չի պարունակում իր մեջ: Ես ուզում եմ նայենք առաջ եւ այդ մոտեցումներով փորձենք առաջ գնալ: Սա աշխատանք է, որը որ պետք է կատարվի, եւ գիտեք ինչ, այսօր իհարկե կարելի է ասել, թե ինչու նախկինում դա չի կատարվել: Չի կատարվել, հիմա է արվում: Ես կարծում եմ, որ իրատեսական է մեկուկես, երկու տարվա ընթացքում գալ հասնել այն շեմին, որից հետո կարելի է սկսկել իրական վերաբնակեցում», ասում է ԼՂՀ նախագահի խորհրդականը:
