Տեղի է ունեցել դիտարկման խորհրդի նիստ

ԶԼՄ-ների ինքնակարգավորման վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների գործունեությունը դիտարկող Խորհուրդը ներկայացրել է հունիսի վերջին ԵՄԱ անցկացրած հարցման տվյալը, որն իրականացվել է խորհրդարանի ընտրությանը մասնակից 23 կուսակցության եւ դաշինքի շրջանում: Հարցումը վերաբերել է նախընտրական շրջանի լուսաբանման որակին: Հարցման համաձայն,մեկ կուսակցություն մամուլի գործունեությունը նախընտրական շրջանում գնահատել «գերազանց»: Մամուլի աշխատանքը «լավ» է գնահատել 5 կուսակցություն, 11 կուսակցություն` «բավարար» եւ 6 քաղաքական ուժ` «անբավարար»:

Նախընտրական շրջանն առավել անաչառ ու հավասարակշիռ լուսաբանող լրատվամիջոց են համարվել Առավոտը օրաթերթը, Ազատություն ռադիոկայանը: Դրանց այդպիսին են համարել համապատասխանաբար 12 եւ 10 կուսակցություններ: Երրորդ տեղը բաժանել են Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը, Հանրային ռադիոն եւ Երկիր մեդիա հեռուստաընկերությունը, որոնք ստացել են 6-ական ձայն:

Հարցված կուսակցությունները նշել են նաեւ այն լրատվամիջոցները, որոնք իրենց կարծիքով առավել կանխակալ են լուսաբանել նախընտրական արշավը: 9 կուսակցություն առավել կանխակալ լրատվամիջոց է համարել ԱԼՄ հեռուստաընկերությանը, 6 ուժի կարծիքով կանխակալ է եղել Հայկական Ժամանակ օրաթերը, իսկ 5 կուսակցություն էլ համարում է, որ նախընտրական արշավը կանխակալ է լուսաբանել Առաջին ալիքը:

Հարցված կուսակցություններից երկուսը նշել են իրենց կարծիքով էթիկայի խախտման կոնկրետ դեպքեր, որոնք վերաբերում են ինքնակարգավորման վարքականոնը ստորագրած ԶԼՄ-ների գործունեությանը: Այդ դեպքերը կուսումնասիրի եւ կքննարկի Դիտարկման Խորհուրդը: