Հայտերի ներկայացման վերջին ժամկետը 2007 թվականի հոկտեմբերի 1-ն է

Հայերի ցեղասպանության զոհերի սերունդները Ֆրանսիական AXA բանկից փոխհատուցում ստանալու համար հայտեր կարող են ներկայացնել մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը, հուլիսի 10-ին Երեւանում հայտարարել է հարցով զբաղվող Վարդգես Եղիայանի, Բրայան Կապատեկի եւ Մարկ Կիրակոսի փաստաբանական խմբի գրասենյակի ղեկավար Բարսեղ Գարդալյանը: Բանախոսը նշել է նաեւ, որ այսօր հարկ է բոլոր շահառուներին տեղեկացնել ժամկետների եւ հայտեր ներկայացնելու մասին:

Փաստաբանը ասել է, նաեւ, որ հայտերի մշակմամբ կզբաղվեն 16 փորձագետներ, որից հետո կհստակեցվեն ցուցակները, որոնցում այսօր մոտ 7000 անուն կա: Բանախոսի կարծիքով, փոխհատուցման ընդհանուր գումարը կարող է կազմել 17.5 միլիոն ԱՄՆ դոլար: Զոհերի հարազատները կստանան մոտ 11 միլիոն, 3 միլիոնը` հայկական բարեգործական կազմակերպությունները, մնացածը` փաստաբանական ծառայությունների եւ դատական ծախսերը կլինեն:

Ցեղասպանության զոհերի սերունդները ամերիկյան New York Life Insurance ընկերությունից այս տարի արդեն 20 միլիոն դոլար փոխհատուցում ստացել են: Սրանից 3.6 միլիոնը ստացել են ՀՀ քաղաքացիները