ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արմենտելի հայտը կրկին մերժվեց
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 13-ին մերժել է Արմենտել ընկերության հայտը, որը վերաբերում էր ընկերության մատուցած հիմնական եւ ոչ հիմնական ծառայությունների սակագների վերանայմանը: Հանձնաժողովը անընդունելի է համարում սակագների վերանայման հիմնավորումը, որ ներկայացրել է ընկերությունը: Հանձնաժողովը անընդունելի է համարել նաեւ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդավճարը 1100 դրամից 2040 դրամ դարձնելու, ինչպես նաեւ նվազագույն անվճար խոսելաժամանակը մոտ կրկնակի կրճատելու մտադրությունը: Արմենտելը նախատեսում էր ավելացնել նաեւ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդ դառնալու գումարը, 12 հազարի փոխարեն սահմանելով 15 հազար դրամ: Դա նույնպես մերժվել է:
Source Url:
