ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օգնություն Հայաստանի փոքր եվ միջին բիզնեսին
Հուլիսի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը համաձայնագիր է ստորագրվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկիեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ ՎԶԵԲ-ի Բիզնեսի խորհրդատվական ծառայությունների (ԲԽԾ) ծրագրին տրամադրվող օժանդակության վերաբերյալ: Ամերիկյան կողմից փաստաթուղթը ստորագրել է Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար դեսպան Ռուդոլֆ Պերինան:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, ԲԽԾ ծրագիրը երկու հիմնական նպատակ է հետապնդում. օժանդակել փոքր եւ միջին ձեռնարկություններին` բիզնեսի զարգացման գործում եւ սատարել տեղի բիզնես-խորհրդատվության ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագիտական զարգացմանը: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ կձեռնարկվի առնվազն 180 ծրագիր: ԲԽԾ-ն Հայաստանում գործում է 2003թ. մայիսից և իրականացրել է 365 ծրագիր:
