Երեւանի մամուլի ակումբy 12 տարեկան է

Հուլիսի 18-ին Երեւանի Մամուլի Ակումբը լրագրողների եւ մամուլի ոլորտի գործիչների մասնակցությամբ նշել է իր ծննդյան 12-ամյակը եւ շնորհել ակումբի ամենամյա մրցանակները, որ հանձնվում են յուրաքանչյուր տարի լրագրության ոլորտում աչքի ընկած մասնագետներին: Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ Երեւանի Մամուլի ակումբը միշտ աջակցել եւ աջակցելու է մամուլի միջոցներին իրենց գործունեության ընթացքում, մշտապես անդրադառնալով մամուլի խնդիրներին եւ դրանց լուծման մեխանիզմներին: Սակայն տոնական միջոցառումը զերծ է եղել պրոբլեմատիկ թեմաներից եւ հանդիսությունը բացման խոսքից անմիջապես հետո շարունակվել է մրցանակաբաշխությամբ:

ԵՄԱ 2007 թվականի մրցանակակիր են դարձել Այդին Մորիկյանը` լրագրության ոլորտի վերաբերյալ ուսումնական ձեռնարկների շարքի համար, Գեւորգ Ալթունյանը` TV5 հեռուստաընկերության եթերում քաղաքական եւ բանավեճային հաղորդումների համար եւ Lragir.am-ի մեկնաբան Հակոբ Բադալյանը` ներքաղաքական խնդիրների օպերատիվ լուսաբանման համար: Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել Երեւանի մամուլի ակումբին թե իրենց անհատական աշխատանքը գնահատելու, թե ընդհանրապես մամուլի գործունեությանն աջակցելու եւ խրախուսելու համար: