ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինտեգրման քաղաքականությունը շարունակվելու է
Ավելացել է փախստականի կարգավիճակից հրաժարված եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձնանց թիվը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության փախստականների եւ միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանի տվյալներով, եթե 2002 թվականին ՀՀ քաղաքացիություն էր ստացել 6 000 մարդ, ապա այս տարի` արդեն 76 000: Այս տվյալները Գագիկ Եգանյանը հրապարակել է հուլիսի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա երեւույթի պատճառը փախստականների ինտեգրման քաղաքականությունն է, որ վարում է ՀՀ կառավարությունը:
Գագիկ Եգանյանը ասել է նաեւ, որ երեք տարում կառավարությունը 2.9 միլիարդ դրամ է հակտացրել փախստականներին բնակարաններով ապահովելու համար եւ արդեն 800 ընտանիք տուն ունի : Այաս տարի եւս 220 ընտանիք բնակարան ձեռք բերելու համար գումարներ կստանան: Իսկ ընդհանրապես, նաեւ միջազգային դոնորների օգնությամբ Հայաստանումո փախստականների համար 4853 տուն ու բնակարան է կառուցվել:
Հայաստանի կառավարությունը շարունակելու է փախստականների ինտեգրման քաղաքականությունը, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության փախստականների եւ միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
