ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վարչապետը ուշադրություն չի դարձնում մամուլին
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ին լրագրողներին հայտնել է, որ Ազատություն ռադիոկայանի հեռարձակման հաճախականության փոփոխությունը չի կրճատի Հայաստանի տարածքում կայանի հեռարձակման աշխարհագրությունը: Սերժ Սարգսյանն ասել է, որ կայանի հեռարձակման հետ կապված բարդություն չի լինի, եւ հաճախականության փոփոխությունը նշանակություն չունի: Վարչապետը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունն իր առաջ երբեք նպատակ չի դրել նախընտրական շրջանում փակել «Ազատություն» ռադիոկայանը: «Չեմ տեսնում դրա իմաստը, երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, դուք ինչ ցանկացաք, այն էլ ասեցիք դրանց մասին, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Source Url:
