Նկար եվ կարգախոս ընդդեմ կոռուպցիայի

Այսօր «Ով, եթե ոչ մենք» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Երեխաներն ընդդեմ կոռուպցիայի» լավագույն հակակոռուպցիոն նկարների և կարգախոսների մրցանակաբաշխությունը: Ներկայացծված է եղել 230 նկար Երևանից և Հայաստանի 5 մարզերից, որոնցից հաղթող են ճանաչվել 12-ը: Այս մասին այսօր ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հիշյալ ծրագրի կորդինատոր Գայանե Տոնոյանը: Նրա խոսքով, ժյուրիի հավանությանն արժանացած նկարներն ու կարգախոսները տպագրվել են 2008 թվականի օրացույցում:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Մի անգամ պոլիկլինիկայում» հակակոռուպցիոն ինտերակտիվ ներկայացումը, որը պատրաստվել էր «Ապագան քոնն է» հասարակական սոցիալական բարեգործական կազմակերպության կողմից: ՀԿ նախագահ Նարինե Սարգսյանի խոսքով, սա արդյունավետ ձև է պայքարելու կոռուպցիայի դեմ: «Փոքր տարիքից պետք է կանխարգելել դրա նկատմամաբ և այդ ձևով հարցի լուծման ճանապարհի ընտրությունը»,- նշեց նա:
Այս ծրագրի շրջանակներում վերջին 8 ամիսների ընթացքում Երևանի 8 հանրակրթական դպրոցների 8-10-րդ դասարանցիների շրջանում անց են կացվել հակակոռուպցիոն դասընթացներ ամեն օր մեկական ժամով: «Դասընթացները վարել են վերապատրաստված ուսուցիչներ և հոգեբաններ: Դրանց նպատակն է իրազեկել աշակերտներին հակազդելու կոռուպցիայի տարբեր ճանապարհների մասին»,-հասաց Ն. Սարգսյանը: