ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանական առաջին գրասենյակը Գյումրիում
Անցած շաբաթ Գյումրի քաղաքում բացվեց առաջին մասնավոր փաստաբանական գրասենյակը: ՀՀ փաստաբանական պալատից տեղեկացանք, որ նախաձեռնության հեղինակը փաստաբան Սուսաննա Մխիթարյանն է, ով ավելի քան 27 տարի փաստաբանական գործունեություն է իրականացնում Գյումրիում, միայն այս տարի հաջողեց սեփական փաստաբանական գրասենյակ ունենալ: Գրասենյակը գտնվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի հարեւանությամբ, քաղաքի կենտրոնական մասում: Գրասենյակը կահավորված է եւ համալրված համակարգչային տեխնիկայով:
Ցանկալի է, որ այս նախաձեռնությունն ընդօրինակեն Գյումրու եւ մյուս քաղաքների փաստաբանները իրական մրցակցություն եւ ծառայություններրի մատուցման պատշաճ որակ ապահովելու համար:
Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանը, Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, դատավորներ, փաստաբաններ:
