ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ավելի շատ մեկնում, քան ժամանում
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալներով, թեեւ, 2007 թվականի նոյեմբերին Հայաստան ժամանած անձանց թիվը` 122 373, 17 137-ով ավելի է Հայաստանից մեկնած անձանց թվից` 105 236, սակայն, 2007 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, մարդիկ ավելի շատ հեռանում են Հայաստանից, քան ժամանում: 2007 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը Հայաստան է ժամանել 1 169 708 անձ, մեկնել` 1 194 859 անձ: Սալդոն բացասական է` 25 151: Սա 18,8 հազարով, կամ մոտ 4 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից: Հայաստան ելումուտի կեսից ավելին բաժին է ընկնում օդային տրասպորտին, մոտ 45 տոկոսը` ավտոմոբիլային տրանսպորտին եւ հազիվ 15 տոկոսը` երկաթուղուն:
2007 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 604,9 հազար մարդով, կամ 34,4 %-ով և կազմել է 2365 հազար մարդ:
