ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միջազգային համաժողով Հայաստանում
2008թ. հունվարի 14-15-ը Երևանում կանցկացվի «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան։
Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային
համաժողով:
Համաժողովը կազմակերպելու է «Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական
խումբը» (Armenian international policy research group - AIPRG)՝ ՆԱՏՕ-ի և
ԵԱՀԿ-ի, ԵՊՀ շրջանավարտների միության և Նիդերլանդների դեսպանատան հետ համատեղ։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Երևանում նման միջազգային համաժողովի
անցկացմանը»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է AIPRG-ի գործադիր
տնօրեն Տիգրան Մկրտչյանը։ Համաժողովին կմասնակցեն հայտնի գիտնականներ, հետազոտական
կենտրոնների ներկայացուցիչներ, գործող և նախկին քաղաքական գործիչներ, խոշոր
շահագրգիռ անձինք ողջ աշխարհից։
Համաժողովի մասնակիցների թվում են Միջազգային հարաբերությունների արքայական
համալսարանի և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ
Բրիտանիա), Ռոյթեր տեղեկատվական գործակալության, «РАНД» ընկերության,
Բրուկինգզի համալսարանի, Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի,
Ամերիկյան էնթերփրայզ համալսարանի, Ջեյմսթաունի հիմնադրամի, ԱՄՆ
պետքարտուղարության, բրիտանական ԱԳՆ և ԵԽ ներկայացուցիչներ։
Սպասվում է նաև Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի,
Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությունը։
