Պետական մրցանակները շնորհվեցին

Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել 2007 թվականի պետական
մրցանակներ շնորհելու մասին: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի տարածած տեղեկության.


2007 թվականի պետական մրցանակ է շնորհվել`

  1. գրականության եւ հրապարակախոսության ոլորտում` Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ, «Նոր
    քրոնիկոն» գրքի համար.
  2. երաժշտության ոլորտում` Ռուբեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, «Ինչ որ մնաց», «Դեր Զորը վերապրածի
    խոստովանանքը», «Ի շրջանս յուր», «Պատարագ ուրվականի համար» նվագախմբային
    ստեղծագործությունների շարքի համար.
  3. կերպարվեստի ոլորտում` Փարավոն ՄԻՐԶՈՅԱՆԻՆ, գեղանկարչական շարքի (Հայաստանին
    նվիրված բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ֆիգուրատիվ ազատ հորինվածքներ)
    համար.
  4. ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում` Ջիմ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ (ճարտարապետ),
    Ռոլանդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ (ճարտարապետ), Հենզել ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (ճարտարագետ), Գագիկ
    ԳԱԼՍՏՅԱՆԻՆ («Հորիզոն 95» շինարարական կազմակերպության տնօրեն), Արծրուն ՍԵՐԳՈՅԱՆԻՆ
    («Հորիզոն 95» շինարարական կազմակերպության տեղամասի պետ), Երեւանի քաղաքապետարանի
    շենքի համար: