Դատարանները չե՞ն աշխատում

Մեր համաքաղաքացիներից ստացված տեղեկությունների համաձայն, Երեւանի մի շարք առաջին ատյանի դատարաններ այս օրերին, սովորական պարապուրդի մեջ են։ Դատարանակազմության նոր կարգի համաձայն, 2008 թվականի հունվարի 1-ից գործում են մասնագիտացված դատարանները: Դատավորները նշանակված են, բայց դատարանները չեն գործում, որովհետեւ դատավորները դեռ չեն տեղափոխվել համապատասխան դատարաններ` վարչական, քաղաքացիական եւ ընդհանուր իրավասության:

Քաղաքացիները անորոշության մեջ սպասում են։ Առայժմ հայտնի չէ, թե, այս կամ այն գործը որ դատարան կգնա, որ դատավորի մոտ եւ ամենակարեւորը՝ երբ: