Նոր դատարանների հասցեները

2008 թվականի հունվարի մեկից սկսեց գործել նոր դատական համակարգ՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, մասնագիտացված դատարաններ, Վարչական դատարան, վերաքննիչ դատարաններ և Վճռաբեկ դատարանը։ Ստեղծվեցին, ըստ էության, յոթ նոր դատարաններ, ինչպիսիք են մասնագիտացված քրեական, քաղաքացիական վեց դատարանները (3-ական՝ Հյուսիսային, Երևանի և Հարավային) և մեկ Վարչական դատարանը։

Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները տեղակայված են Թբիլիսյան խճուղի 3 հասցեում, Հյուսիսային քրեական և քաղաքացիական դատարանները տեղակայված են քաղաք Դիլիջանում՝ Կալինինի 2 հասցեում, իսկ Հարավային քրեական և քաղաքացիական դատարանները՝ քաղաք Եղեգնաձորում՝ Ավագյան 40 հասցեում։ Վարչական դատարանը գտնվում է քաղաք Երևանում՝ Գարեգին Նժդեհի 23 հասցեում (նախկին Տնտեսական դատարանի շենքում):