Հետեւեք ОN-LINE ռեժիմով

Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հաձնաժողովի քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության օրը հնարավոր է լինելու ձայների հաշվարկին հետեւել ԿԸՀ պաշտոնական կայքի օգնությամբ՝ ОN–LINE ռեժիմով։ «ԿԸՀ կայքի աշխատանքը ներկայում դադարեցվել է արդիականացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման համար, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին հետեւելու ձայների հաշվարկին», ասել է նա: