ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատաիրավական բարեփոխումների ընթացքը մարզերում
ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ինչպես նախորդ տարիներին, այցելում են հանրապետության տարբեր մարզեր, Երեւան քաղաքի համայնքներ՝ ամփոփելու անցնող տարվա հանցավորության վիճակը եւ դատախազության մարմինների կատարած աշխատանքը, քննարկելու դատաիրավական բարեփոխումների ընթացքը, դատախազության վերակազմավորումներին, շենքային պայմաններին վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: Խորհրդակցություններին մասնակցում են նաեւ իրավապահ մյուս մարմինների՝ ոստիկանության եւ ազգային անվտանգության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, համայնքների ղեկավարները: Տարածքային ստորաբաժանումներում խորհրդակցությունները կշարունակվեն մինչեւ փետրվար, իսկ փետրվարին տեղի կունենա դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը, որին մասնակցելու հնարավորություն կունենան նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
