Կոսովոյի կարգավիճակի որոշումը արգելափակված է

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի շրջանակներում Կոսովոյի կարգավիճակի որոշումը արգելափակված է և չի կարող ընդունվել ՄԱԿ-ի պատերի ներքո, հայտարարել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը։

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության զեկույցը, որը գտնվում է Կազմակերպության ղեկավարման տակ 1999 թ.-ից։ Ռուսաստանը հաստատել է, որ հնարավոր չի համարում բանաձևի ընդունումը, որը պետք է ընդունի Կոսովոյի անկախությունն առանց Սերբիայի համաձայնության։ Հալիլզադի խոսքերով, մեծամասամբ ալբանցիներով բնակեցված երկրամասի անկախ կարգավիճակը նախատեսող Մարտի Ախտիսարիի նախագիծը միակ որոշումն է, որը դիտվում է միջազգային հանրության կողմից։ Միաժամանակ, ամերիկացի մշտական ներկայացուցիչը նշել է, որ դեռ ժամանակը չի եկել, որպեսզի որոշվի Կոսովոյի վերջնական կարգավիճակը։