ՀՅԴ կծախսի 70 միլիոն դրամ

ՀՀ նախագահի ընտրություններում ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը մտադիր է քաղաքական քարոզչության համար ծախսել մոտ $228 հազար, հայտարարել է Հայաստասնի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Այսօր Դաշնակցություն կուսակցությունն ունի 10 մլն. դրամ (շուրջ 36 հազ դոլար), որոնք շրջանառության մեջ կդրվեն նախընտրական քարոզարշավի սկսվելու պահից»,-ասել; է նա։ Ռուստամյանը կարծում է նաև, որ այդ գումարը կարող է աճել և հասնել 70 մլն. դրամի (228 հազ. դոլար) սահմանագծին։