ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԺ–ն ստացել է 2080 նամակ
Համաձայն «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի օրենսդրական գործունեության ապահովման վարչությունը հրապարակել է 2007 թվականի չորրորդ եռամսյակում Ազգային ժողովում ստացված նամակների քննարկման արդյունքների մասին համառոտ տեղեկատվություն։ Աժ նախագահին (349) եւ փոխնախագահներին (97), Աժ աշխատակազմին (27) հանձնվել է ՀՀ քաղաքացիների 483 դիմում: Աժ մշտական հանձնաժողովներին է հանձնվել 764 նամակ: ԱԺ խմբակցություններին է հանձնվել 933 նամակ:
Բոլոր նամակները գրավոր կամ բանավոր պատասխանվել են: Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, բնակարանային, կենցաղային խնմդիրներ, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի օրենսդրական գործունեության ապահովման վարչությունը։
