ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը պատրաստում է «Թուրքիայում մշակութային ժառանգության իրավիճակը» բանաձեւ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ծրագրում է հանդես գալ «Թուրքիայում մշակութային ժառանգության իրավիճակը» բանաձևի առաջարկով, լրագրողներին տեղեկացրել է հայկական պատվիրակության ղեկավար, պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքերով, նախատեսվում են նաև հայկական կողմի ներկայացուցիչների ելույթներ՝ մի շարք զեկույցների շուրջ, որոնք ներառված են նստաշրջանի առաջին մասի օրակարգում, դրանք են մասնավորապես, «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները», «Կոսովոյի հետագա կարգավիճակին առչվող գարծընթացները», «Գլոբոլ տաքացում և բնապահպանական աղետներ», «Եվրոպական մարզային մոդելի պահպանման անհրաժեշտությունը», «Մերձսահմանային համագործակցություն», «ՄԱԿ-ի ավտանգության խորհուրդը» և «ԵՄ-ի սև ցուցակները», «Վրաստանի պարտավորությունները»։
«Պատվիրակությունը ծրագրում է նաև հարցում ուղղել Եվրոպական խորհրդի նախարարների հանձնաժողովի գործող նախագահին և Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին», - ասել է Հարությունյանը։
