Հատուկ է, թե համընկել է

Հայաստանի ոստիկանությունը վերջերս ձեռք է բերել հատուկ ջրցան մեքենա: Ինչպես հայտնի է այս մեքենան կարել է օգտագործել նաեւ զանգվածային միջոցառումների ժամանակ: Պաշտոնապես դա հնչում է զանգվածային անկարգությունները կանխել, ոչ պաշտոնապես` հանրահավաքներ ցրել: Մեքենայի ձեռքբերման անհրաժեշտությունը պաշտոնապես չի բացատրվում, այնպես որ դժվար է ասել` այդ մեքենան ձեռք է բերվել նախագահական ընտրության ժամանակաշրջանի համար, թե պարզապես այս երկու իրադարձությունը համընկել են: