ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վասն թափանցիկության բարձրացման
Հունվարի 24-ին Երևանում տեղի է ունեցել նկարահանվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փորձագիտական աջակցությամբ Հայաստանի PR-ասոցիացիայի հետ համատեղ նկարահանած ընտրական գործընթացներին նվիրված ֆիլմի շնորհանդես։ «Սա այն բազմաթիվ նախագծերից մեկն է, որը մենք իրականացնում ենք հայկական կողմի հետ՝ նախագահական ընտրությունների կազմակերպչական մակարդակը և թափանցիկությունը բարձրացնելու համար։ Մենք վստահ ենք, որ այս ֆիլմի դիտման միջոցով տեղերում ընտրական հանձնաժողովների աշխատակիցների արհեստավարժության մակարդակի բարձրացումը կարող է նպաստել դրան»,- ֆիլմի ցուցադրմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։
Հույս հայտնելով, որ բոլոր տեղամասերի ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները կդիտեն այս ֆիլմը՝ Կապինոսն նշել է, որ այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում. «Ես անկեղծորեն հուսով եմ, որ ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներն ուշադիր կդիտեն այս ֆիլմը, սակայն, այս ֆիլմն, առաջին հերթին, նախատեսված է այն մարդկանց համար, որոնք դասընթացներ են անցկացնելու հանձնաժողովների անդամների համար»։
Դեսպան Կապինոսը նշել է, նաեւ, որ եթե հաջողվի այս ֆիլմը ցուցադրել հեռուստատեսային լայն էկրանով, ապա Հայաստանի քաղաքացիների մեծ մասը կարող է ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչպես է ընթանում ընտրական հանձնաժողովների աշխատանքը, ինչպիսի օրենսդրական և վարչական նորմեր են դրված ընտրատեղամասերի աշխատանքի հիմքում։
ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն է ուրած, որ նման ֆիլմ է ստեղծվել։ Ըստ նրա, ֆիլմը հրաշալի օրինակ է, թե ինչպես պետք է աշխատեն ընտրական հանձնաժողովները տեղերում, որ գործողություններն են անօրինական, ինչպես նաև՝ որոնք են նրանց պարտականությունները. «Ֆիլմը բավականին հաջող է, և ես հույս ունեմ, որ այն կհանգեցնի ընտրահանձնաժողովների արդյունավետ աշխատանքին և ընտրություններն, ընդհանուր առմամբ, բաձր մակարդակով անցկացնելուն»։
