Ղարաբաղում դեռ մի 5 տարի ականազերծման կարիք կա

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ ՙՀալո տրաստ՚ բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան առաքելության ղեկավար Վալոն Կումնովայի եւ նրան փոխարինման եկած Պատրիկ Թոմսոնի հետ հանդիպման ժամանակ բիրտանացի հյուրերը հայտարարել են, որ ,Հալո տրաստըե երեք տարի է ինչ աշխատում է Ղարաբաղում: Սակայն, հյուրերի հաշվարկով, ԼՂՀ-ում դեռ 5-6 տարի աշխատանք կա անելու, որպեսզի հանրապետության տարածքը լիովին ազատվի ականներից եւ պայթուցիկ նյութերից:

Ղարաբաղյան առաքելության նորանշանակ ղեկավար Պ.Թոմսոնի խոսքով, իր օրոք կազմակերպության գործունեության պատկերը կփոխվի նրանով, որ ավելի շատ ծառայողներ կընդգրկվեն ծրագրի իրականացման։