ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանին հրավիրել են
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի համակարգող Ռոբերտա Կալորիոն հայտարարել է, որ այս տարվա մարտի 6-8-ը Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարին մասնակցելու հրավեր է հղվել նաեւ Հայաստանին: Հրավեր ուղարկվել է Վեհաժողովի անդամ բոլոր երկրներին, ասել է Կալորիոն հավելելով, որ Երեւանից դեռեւս պատասխան չի ստացվել:
2004 թվականի նոյեմբերին Բաքվում անցկացված «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չմասնակցեց` ադրբեջանական իշխանությունների կողմից անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով: Մեկ տարի անց Երեւանում կայացած համանուն սեմինարին Ադրբեջանը ներկայացված էր:
Source Url:
