ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սալդոն բացասական է
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալներով, 2007 թվականին Հայաստանի հանրապետությունից մեկնածների թիվը գերազանցում է ժամանածների թվին. 2007 թվականի 12 ամիսներին Հայաստան է ժամանել 1 320 502 մարդ, մեկնել՝ 1 323 360 մարդ, սալդոն՝ -2858։Ինչպես ամեն տարի, այս տարի եւս նկատվում է պարզ օրինաչափություն։ Հայաստանից մեկնողների հոսքը ավելանում է մարտ–մայիս հատվածում. Հայաստանից մեկնում են արտագնա աշխատանքի։ Մարտին սալդոն եղել է -10 225, ապրիլին՝ -20 139, մայիսին՝ -8197։ Իսկ աշնան վերջում եւ ձմռան սկզբին՝ հոկտեմբեր–դեկտեմբեր հատվածում, երբ արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնում են արձանագրվում է ժամանողների թիվ աճ.հոկտեմբերին սալդոն եղել է 7992, նոյեմբերին՝ 17137, դեկտեմբերին՝ 21646։
2003 թվականից այսկողմ 2007-ին առաջին անգամ է, որ արձանագրվում է բացասական սալդո։
