Հայկական աջակցություն Բարաք Օբամային

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին սատարելու է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Բարաք Օբամային. «Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն սատարում է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բարաք Օբամային, որն ամերիկահայ ընտրողներին վերաբերող խնդիրների հիմնարար փոփոխությունների առումով լավագույն դիրք է զբաղեցնում», - տեղեկացրել է ANCA-ն։ ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանի խոսքերով, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն այսօր հպարտ է աջակցել Բարաք Օբամային. «Մենք հավատում ենք, որ Դեմոկրատական կուսակցության այլ թեկնածուների շրջանում սենատոր Օբաման լավագույն ձևով կարտացոլի ամերիկահայ ընտրողների տեսակետներն ու արժեքները», - ասել է Խաչիկյանը։

Հիշեցնենք, որ դեմոկրատ Բարաք Օբաման հայտարարել է, որ նախագահ դառնալու դեպքում կճանաչի հայերի ցեղասպանությունը։ Նման նախընտրական խոստում է տվել ԱՄՆ նախագահի մեկ այլ դեմոկրատ թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը;